Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

10.11.2021, 10:42
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է առանց առարկությունների
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է առանց առարկությունների։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է, որ օրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

ՄԹ-ում Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել օրինագծի հեղինակ Թիմ Լոութոնին և մյուս համահեղինակներին։–0–