441.06
4.43
403.38
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը վաղաժամ է համարում քննարկել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը. ԱԳՆ

15:02
20 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը վաղաժամ է համարում քննարկել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը մինչև մի շարք իրավաբանական բացթողումների կարգավորում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չորեքշաբթի հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրներին։ 

«Հայաստանի համար առաջնահերթ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հիմնական սկզբունքի ամրագրումը, և քանի դեռ չի վերացել իրավաբանական բացթողումը վաղաժամ է խոսել նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին», – ասաց Նաղդալյանը։ 

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ առանց Հայաստանի նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով որոշում չի լինի։

Загружается новость ... "Лево"

Նաղդալյանը նաև հիշեցրեց, որ ՀԱՊԿ–ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, որն ընդունելի է որոշման բոլոր կողմերի համար։

«Մենք միշտ ընդգծել ենք ՀԱՊԿ–ի կարևորությունը Հայաստանի անվտանգության համակարգում և քայլեր ենք ձեռնարկում` ուղղված կառույցի արդյունավետության բարձրացմանը` բոլոր կողմերի կոնսենսուսային որոշման հիման վրա։ Գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ քննարկումները շարունակվում են», – նշեց Նաղդալյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Երևանը պահանջում է իր թեկնածուի նշանակումը, քանի որ Խաչատուրովը աշխատել է սահմանված երեք տարիների միայն կեսը (Հայաստանի պաշտոնավարման ժամկետնավարտվում է 2020 թ.-ին): Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ձգտելով իր երկրին փոխանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում