ՀՀ վարչապետը վաղն Արցախում կմասնակցի ԱԱԽ նիստին

11.03.2019, 14:43
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն Արցախում կմասնակցի ԱԱԽ նիստին։
ՀՀ վարչապետը վաղն Արցախում կմասնակցի ԱԱԽ նիստին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն Արցախում կմասնակցի Անվտանգության խորհրդի նիստին։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Նիստին մասնակցելու հրավերը ստացվել է 5–6 օր առաջ», – ասաց Կարապետյանը։

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Արցախ, որտեղ նրան դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։–0–