Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում

10.06.2021, 13:06
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ Շուշիում։

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»–ն, այս մասին թուրք առաջնորդը հայտարարել է հունիսի 9–ին Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։

Նրա խոսքով, հանդիպումը տեղի կունենա հունիսի 15–ին, նշում է Haber Turk–ը։

«Բրյուսելում ծրագրի ավարտից հետո ես կմեկնեմ Բաքու, կհյուրընկալեմ նախագահ Իլհամ Ալիևին։ Այնտեղից մենք կգնանք Շուշի», – ասել է նա` պարզաբանելով, որ այնտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ և հանդիպումներ։

Հունվարին Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան կներդնի անհրաժեշտ ավանդ` Լեռնային Ղարաբաղում կայունությանն աջակցելու համար։ Անկարան կսատարի նոր ժամանակաշրջանում` հանուն տարածաշրջանում կայունության և խաղաղության։

Հունվարի սկզբին Ալիևը, ընդունելով երկրի մշակույթի նորանշանակ նախարար Անար Քերիմովին, Շուշի քաղաքը հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։–0–