ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում
31.03.2021,
18:07
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում և նշել է անօրինական մահապատիժների փաստը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020թ.–ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Այս մասին նշվում է Աշխարհում մարդու իավունքների մասին ամենամյա զեկույցի` Հայաստանին վերաբերող գլխում, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։
Մասնավորապես նշվում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994թ.–ից Արցախի կողմից վերահսկվող չորս հարակից տարածքների նկատմամբ, նոյեմբերի 9–ին Ռուսաստանի միջնոդրությամբ գրանցված հրադադարի արդյունքում Ադրբեջանին վերադարձվեցին ևս երեք շրջաններ, ինպես նաև տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։
Զեկույցում նաև նշվում է, որ «1995թ.–ից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը միջազգային միջնորդության առարկա է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։
Նշվում է նաև, որ Արցախում 44 օր տևած ինտենսիվ մարտերի ընթացքում ստացվում էին հավաստի տեղեկություններ ապօրինի սպանությունների, այդ թվում` մահապատիժների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։–0–