Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)

22.06.2017, 14:01
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովում կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ընթացքում վիճեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Բաղդասարյանն իր ելույթը սկսեց`արձագանքելով ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին. «Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»։

Загружается новость ... "Право"

Նա ընդգծեց, որ մինչև 2018 թ.–ը և 2018 թ.-ից հետո էլ կառավարության ծրագիր իրականացնողն իրենք են, և դրա իրավունքը սահմանադրական ճանապարհով ընտրույունների արդյունքում հանրությունն է տվել:

«Այնպես որ, դուք մեզ հետ եք գործ ունենալու առնվազն մինչ 2022 թվականը», – նշեց Բաղդասարյանը։

Նա ընդգծեց, որ պետք չէ անհատի վրա հենվել և անուններ հնչեցնել.«Պատկերացնում եք քաղաքանակության մեջ նոր քայլեր կատարող ուժը փորձառու քաղաքական ուժի համար պատրաստվում է ծուղակ պատրաստել: Ուզում են, որ վարչապետի անուններ հնչեցնենք, հետո էլ, որ ասեն` դուք մեկ տարի առաջ որոշել էիք ձեր թեկնածուին։ Նորաթուխ պատգամավորները հեգնանքով էին խոսում փորձառու վարչապետի մասին: Հիշեք Վահան Հովհաննիսյանի «պոդեզդի» մասին պատմությունը»,- ընդդիմադիր գործընկերներին հորդորեց Վահրամ Բաղդասարյանը:

Այս հայտարարությունը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին:

Վահրամ Բաղդասարյանն էլ նրան դիմեց, թե «Նիկոլ, խոսքը քո մասին չէ, դու նորաթուխ չես»։

«Էսպիսի բաներ մեր մասին չասեք, հեսա շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք…»,-բարկացած բղավում էր Նիկոլ Փաշինյանը։

Վահրամ Բաղդասարյանն էլ անդրադարձավ ընտրակեղծիքներին. «Ընտրակեղծարարությունից եք խոսում, բա դիմեիք ՍԴ, շոկի մեջ էիք, որ էդքան ձայն էիք հավաքել: Միայն ՀԱԿ-ը դիմեց, իսկ դուք նստած քեֆեր էիք անում, բա ուր էր ձեր սահմանադրական իրավունքից օգտվելը, երբ հիմա խոսում եք ընտրակեղծարարությունից ու վարչապետին հարցեր եք ուղղում»:-0-