Նախընտրական իրարանցում կամ կուսակիցների արտահոսքը «Ժառանգությունից»

08.02.2017, 11:35
«Ժառանգության» անդամները նախընտրական իրարանցման մեջ են։
Նախընտրական իրարանցում կամ կուսակիցների արտահոսքը «Ժառանգությունից»
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասկցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ գտնի «Ելք» դաշինքում, գրում է «Ժամանակը»։

Թերթի տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպել է «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, և նրանք նախնական համաձայնության են եկել։

«Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում Է Սեյրան Օհանյանին։ Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին», – նշում են հոդվածի հեղինակները։–0–