ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանը, գրում է «Ժամանակը»։
«Ժամանակին» հասած տեղեկություններով, նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
Վարչապետը Մարգարյանին ասել է, որ երեք երիտասարդի առաջարկել է, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից:
«Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է»,–գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում