ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այսօր գիշեր բանաձև են ընդունել` ռուսական պատվիրակությունը հունիսյան նստաշրջանի աշխատանքների հրավիրելու վերաբերյալ:
ԵԽԽՎ 190պատգամավորից 118-ը կողմ են քվեարկել, 62 քվեարկել է դեմ, 10` ձեռնպահ: «Դեմ» քվեարկացների թվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ձեռնպահ է քվեարկել:
Загружается новость ... "Лево"
Facebook-ի իր էջում Ռուբինյանը գրառում է թողել այս դեպքի առնչությամբ:
«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է», - գրել է նա։
Նա ներկայացրել է նաև քվեարկության արդյունքները:
«Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը», - գրել է Ռուբինյանը։
Նա նշել է նաև, որ ի հեճուկս որոշ չարագուշակների, «մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»:-0-