«Բարգավաճ Հայաստան». ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը վերջնականապես փակված է
05.02.2016,
14:44
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) որևէ ձևաչափով չի համագործակցի իշխող Հանրապետական կուսակցության հետ, ուրբաթ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) որևէ ձևաչափով չի համագործակցի իշխող Հանրապետական կուսակցության հետ, ուրբաթ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ հավատում մեկ տարվա համագործակցության արդյունքին, առավել ևս անիմաստ է կոալիցիայի ձևավորումը մենաշնորհային իշխանության օրոք: Ես վստահ եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կփոխեն Հայաստանի քաղաքական ներկապնակը»,-ասաց նա` ավելացնելով, որ ԲՀԿ-ն այդ ժամանակ կվերանայի համագործակցության հարցը:
Միաժամանակ, Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն ազատ մտածողության մարդկանց կուսակցություն է, և իր գործընկերների շրջանում «կան մարդիկ, ովքեր կուզենային ընդունել ՀՀԿ-ի հետ համագործակցության հարցը»:
ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական պատասխանատվության հարցեր է քննարկում>>
Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում կառավարության հնարավոր կոալիցիայի ձևավորման շուրջ։ Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ՀՀԿ–ն բանակցություններ է վարում հիմնականում ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ, ովքեր աջակցում են սահմանադրական փոփոխություններին։ -0-