Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար. մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկությունը

19.02.2016, 13:52
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է  փետրվարի 17-ին Անկարայում իրականացված ահաբեկությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար. մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկությունը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է  փետրվարի 17-ին Անկարայում իրականացված ահաբեկությունը:

Ականապատված ավտոմեքենայի պայթունը տեղի է ունեցել  չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի շենքից ոչ հեռու: Զոհվել են 28 մարդ, այդ թվում 27 զինվորական, 61 մարդ վիրավորվել է:

«Մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկչական ակտը և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին»,-իր միկրոբլոկում գրել է Բալայանը:-0-