Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն

27.04.2017, 21:09
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:

Այս մասին Հանրապետական գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։

Նրա խոսքով, դաշնակցականների հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության:

Շարմազանովը չնշեց, թե քանի նախարարական պորտֆել բաժին կհասնի ՀՅԴ-ին, փոխարենն ընդգծեց, որ իրենց համար էականը ծրագրային տեսլականի համահունչ լինելն է:–0–