ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան, երեքշաբթի նշել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուլիսի 4–ին Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում նախատեսված ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` արտգործնախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ակտուալ խնդիրների գնահատմանը, միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխագործակցության վերաբերող հարցեր։
«Նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցերը` Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրավիճակի զարգացման ֆոնին», – նշել է Զախարովան։
«Հուսով ենք, որ նախարարների երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կկատարի ՀԱՊԿ–ում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման մասին կառույցի անդամ պետությունների նախագահների պայմանավորվածությունների իրականացման գործում», – ընդգծել է Զախարովան։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում