Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
02.03.2018,
18:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանն` ի բարօրություն երկու երկրների եղբայրական ժողովուրդների։
Հայաստանի խորհրդարանի 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահ։ Պատգամավորներն առաջին անգամ ընտրեցին պետության ղեկավարին, քանի որ երկիրն անցել է խորհրդարանական իշխանավարման։ Քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորներից 101–ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։–0–
Загружается новость ... "Лево"