ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցին, թե երբ պետք է սպասել Մոսկվա նրա պաշտոնական այցին:
«Երբ հրավիրեն, այդ ժամանակ էլ կլինի», - ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում աշխատանքային այցով: Ուրբաթ նա ելույթ է ունեցել ԵՏՄ գլխամասային գրասենյակում` Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանին անցնելու կապակցությամբ:-0-