Փաշինյանը կայցելի ՌԴ` ֆուտբոլ դիտելու և կհանդիպի Պուտինի հետ. Պեսկով

11.06.2018, 14:43
Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան` Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Փաշինյանը կայցելի ՌԴ` ֆուտբոլ դիտելու և կհանդիպի Պուտինի հետ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան` Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Փաշինյանի հետ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սպասում ենք ֆուտբոլի», – Պեսկովի խոսքերը մեջբերում է vesti.ru–ն` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ.–ի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14–ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։

Մայիսի 14–ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սոչի` ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն վարչապետի պաշտոնում Փաշինյանը կայցելի Մոսկվա առաջին անգամ։–0–