Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
13.03.2017,
18:10
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։
«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք թևակոխել ենք մի դարաշրջան, երբ միությունները նախկին հասկացությամբ այլևս գոյություն չունեն։ Եվ անգամ ՆԱՏՕ–ի նման կարծես անսասան միությունն այսօր ճեղքվում է», – նշեց Լուկյանովը երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
Քաղաքագետը որպես օրինակ բերեց վերջերս կայացած եռակողմ հանդիպումները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, որոնք ուղղված էին սիրիական հակամարտության կարգավորմանը։
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը դաշնակիցնե՞ր են, ոչ մի դեպքում։ Պարզապես այս կոնկրետ իրավիճակում նրանց շահերը մասամբ համընկել են, և նրանք փորձում են լուծել կամ նպաստել կոնկրետ հարցի լուծմանն իրենց համար ձեռնտու ձևով», – նշեց Լուկյանովը։
Նրա խոսքով, ինչ–որ փուլերում նման մոտեցումներն օգտակար են։
«Օրինակ Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները նոր ազդակ ստացան դրա շնորհիվ։ Չնայած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը չեն լուծի արաբական աշխարհի խնդիրները, այդուհանդերձ, սա կարևոր քայլ է իրավիճակը փակուղուց հանելու ճանապարհին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին, ապա դա, իհարկե, միություն չէ։ Ես անգամ չէի ասի, որ այստեղ կա ինստիտուցիոնալիզացված հարաբերությունների որևէ հեռանկար։ Սակայն այն, որ այս երեք երկրներն ունեն որոշակի ընդհանուր շահեր և հետաքրքրություններ, որոնք պատրաստվում են պաշտպանել, դա հենց այն է, ինչ տեղի է ունենում ամենատարբեր ուղղություններում», – ընդգծեց Լուկյանովը։
Նա ավելացրեց, որ հասկանում է, որ նման մոտեցումները ոչ միանշանակ են ընկալվում Հայաստանում։ «Այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ դա դաշինք չէ և երբեք չի լինի։ Դա անհնար է։ Բավարար է միայն նայել այդ երկրներից յուրաքանչյուրի դիրքորոշումներին առանձին–առանձին և դրանց հատման բավականին համեստ ոլորտներին։ Երկրորդը, ես չեմ կասկածում, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ այդ ուղղությամբ արվող ցանկացած քայլ պետք է ուղեկցվի ամենաքիչը զուգահեռ քայլերով, որը պետք է ցուցադրեն Հայաստանին` որպես դաշնակից ՀԱՊԿ–ում, ԵՏՄ–ում», – նշեց Լուկյանովը։–0–