ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` հուլիսի 27-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–