«Հայկական ժամանակ». Արդարադատության նախարարի պորտֆելը կհանձնեն ՀՅԴ-ի՞ն
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով` Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Մինասյանին։
Ըստ թերթի աղբյուրների` վարչապետը, սակայն, համառում է հակադարձելով Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք։
Թերթը նախօրեին տեղեկացրել էր, որ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կառավարությունում չհայտնվի և առաջարկում է վերջինիս մարզպետ նշանակել։
Իր հերթին Արծվիկ Մինասյանը թերթի թղթակցի հետ զրույցում հատուկ ընդգծել է. «Ես ինձ չեմ տեսնում որևէ մարզպետի պաշտոնում»։ Ու որպես միջանկյալ տարբերակ, հիմա քննարկվում է Մինասյանին Էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը։
ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների քննարկման առարկա մյուս պորտֆելը տարածքային կառավարման նախարարությունն է, որը պիտի անջատվի արտակարգ իրավիճակներից, գրում է թերթը։–0–

