+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար

17:44
27 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:

Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր:

Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

 

Ելույթի ընթացքում նա շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին հյուրընկալության և այսօրվա հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Տիգրան Սուրենի Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:

Նա նշել է, որ մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իր ելույթում նա հաստատեց Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

«Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը», – ասել է ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ նեղ կազմով նիստի ընթացքում իրենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ են փոխանակել:

«Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կարճ անդրադարձել է նիստի որոշ հարցերին:

«Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար: Ապակենտրոնացումն ու բոլոր անդամ երկրների համար հավասար հնարավորությունների պահպանումը, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության մոնիտորինգը, երկրների իրավական առանձնահատկությունները հաշվի առնելն ու մյուս սկզբունքները, մեր կարծիքով, թույլ կտան հասնել սպասված արդյունքների: Դրան կնպաստի նաև մեր երկրներում առկա տնտեսական իրողություններով ու տեղեկատվական անվտանգության հարցերով պայմանավորված քայլերի հաջորդականության ու միջոցառումների ընտրությունը»,– նշել է ՀՀ վարչապետը։

Այս համատեքստում Փաշինյանը խիստ օգտակար է համարելանդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:

«Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն», – ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի:

«Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանը`նշելով, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի:

«Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները», – նշել է ՀՀ վարչապետը։

Իր ելույթի վերջում նա հույս է հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
21 Սեպտեմբերի 2019
Պուտինը, Թրամփը և այլ պետությունների ղեկավարները շնորհավորել են Փաշինյանին ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ
ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
15:24
20 Սեպտեմբերի 2019
Լիբանանի ՊՆ ղեկավարը խոստացել է օգնել անօդաչուների ոչնչացման հարցում
Հայաստանը և Լիբանանը հետախուզական բնույթի տեղեկություն կփոխանակեն
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
14:24
20 Սեպտեմբերի 2019
Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է. Տոնոյան
Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի վերադարձնելու հնարավորությունը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է:
12:25
20 Սեպտեմբերի 2019
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը. թերթ
Չի բացառվում, որ Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երևան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:
16:06
19 Սեպտեմբերի 2019
«Ժառանգություն». «Վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի»
Կուսակցության կարծիքով, հին համակարգի ռեստավրացիան պետք է բացառվի
16:55
18 Սեպտեմբերի 2019
«Սասնա Ծռեր»–ը հայտնում են պետական կառավարման համակարգի ճգնաժամի խորացման մասին
Կուսակցությունը ողջունում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը
15:14
18 Սեպտեմբերի 2019
Ռուսական ընկերությունը հայտարարել է, որ դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին սպառազինության գնման տենդերի տապալման պատճառով
Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ դատի չի տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը:
13:43
18 Սեպտեմբերի 2019
Հարց–պատասխան. Տոնոյանը` Վանեցյանի հրաժարականի, Օսիպյանի սպասվող հրաժարականի և վարչապետի հետ տարաձայնությունների մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է Վանեցյանի հրաժարականի, Օսիպյանի` ԶԼՄ–ներում շրջանառվող հրաժարականի և Փաշինյանի հետ տարաձայնությունների մասին։
15:03
17 Սեպտեմբերի 2019
«Լուսավոր Հայաստան»–ը կարող է միանալ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը մի պայմանով
«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առայժմ այդ նախաձեռնությամբ ոչ ոք չի դիմել։

12:36
17 Սեպտեմբերի 2019
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ այցի ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
21:03
16 Սեպտեմբերի 2019
«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց
Այսպիսի որոշում է կայացրել խմբակցությունը երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։