ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա Մոսկվայում` Հայաստանի նախագահությամբ

18.12.2015, 18:05
Դեկտեմբերի 21–ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա Մոսկվայում` Հայաստանի նախագահությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 21–ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նիստի ընթացքում արտգործնախարարները կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցերը։

Նույն օրը Կրեմլում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը։ ՀԱԽ–ում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունները` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

ՀԱՊԿ ՀԱԽ–ի նախագահը 2015–2016 թթ.–ի միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀԱԽ–ի նիստը կանցկացվի նեղ շրջանակում և լիագումար նիստի ձևաչափով։

Պետությունների ղեկավարները կքննարկեն աշխարհում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգության հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ՀԱՊԿ–ի հնարավոր քայլերը։ Սպասվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կընդունեն Միջազգային ահաբեկչության հակազդման հայտարարությունը։

ՀԱԽ–ի և ԱԳՆԽ–ի նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ –0–