Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի. բախումն անխուսափելի է լինելու

03.02.2016, 10:32
Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն 2 թեկնածություն է քննարկում:
Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի. բախումն անխուսափելի է լինելու

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն 2 թեկնածություն է քննարկում, հայտնում է hraparak.am-ը։

Ըստ աղբյուրի` մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանն է, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանը։

Դեռևս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր։ Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները։ Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և դա սկսեց հարազատ մարզից, գրում է hraparak.am–ը։

«Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների և դատախազի թիմակիցների շահերը։ Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու», – նշում է հրատարակությունը։ –0–