Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը». Հունաստանի պաշտպանության նախարար

16.12.2015, 19:56
Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը», հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը։
Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը». Հունաստանի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը», Երևանում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը։

ՀՀ պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային ԻՊ–ին աջակցելու համար>>

«Թուրքիայում իրականացվում է նավթի, զենքի, թմրանյութերի, մարդկանց անօրինական առևտուր և տեղափոխություն։ Անօրինական ճանապարհով ստացված ողջ գումարը ծախսվում է ահաբեկչությանն աջակցելու համար։ Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը»», – հայտարարեց Կամմենոսը։

Նրա խոսքով` Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային և ջրային սահմանները։

«Եթե Թուրքիան ցանկանում է համապատասխանել միջազգային նորմերին, ապա պետք է դադարեցնի նման գործողությունները», – ընդգծեց նախարարը։–0–