ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը և′ գործով, և′ խոսքով ցույց է տալիս, որ պատրաստ է պատերազմի, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Անժելա Էլիբեկովան։
Հունիսի 30–ի երեկոյան և հուլիսի 1–ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:
Загружается новость ... "Лево"
«Նրանք փոխում են օրենսդրությունը` համապատասխանեցնելով այն «Ռազմական դրության մասին» օրենքին, փոփոխություններ են կատարում 2018 թ.–ի բյուջեում և հրապարակային կերպով հայտարարում են, որ փողերը կուղղվեն պաշտպանության և անվտանգության ամրապնդմանը», – ասաց Էլիբեկովան։
Նա նաև նշեց, որ հիմա գնդակը հայկական կողմի դաշտում է, և ԱԳՆ–ն պետք է ակտիվություն դրսևորի։
«Հիմա մենք պետք է աշխարհին հայտնենք, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի, և մենք ևս պատրաստ ենք», – ասաց Էլիբեկովան։
Փորձագետը նաև նշեց, որ եկել է ժամանակը, որպեսզի վերջ դրվի ադրբեջանական քարոզչության նկատմամբ թողտվությանը։
«Մենք կատարեցինք չափից դուրս գթասիրտ քայլ, երբ թույլ տվեցինք ադրբեջանցի խաղաղ բնակիչներին մոտենալ Գյուննութ գյուղի մոտ գտնվող գերեզմաններին և հարգել իրենց նախնիների հիշատակը։ Ամեն ինչ նկարահանվել և ներկայացվել է որպես 11 հազրա հեկտար հողատարածքի ազատագրում», – նշեց Էլիբեկովան։–0–