ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանը ճանաչվել է որպես ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը:
Ըստ անվտանգության չափանիշների, ԱՄՆ-ի պետդեպը բաժանել է բոլոր երկրները չորս հիմնական խմբի:
Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբում, որի նկարագրության մեջ նշվում է. «Անվտանգության տեսանկյունից սա ամենացածր ռիսկ ունեցող երկրներն են: Ցանկացած միջազգային ճանապարհորդությունների ժամանակ կան որոշակի վտանգներ: Պայմաններն ուրիշ երկրներում կարող են տարբերվել Միացյալ Նախանգներում առկա պայմաններից, նրանք կարող են նաև փոխվել ցանկացած ժամանակ»: Սակայն հակամարտության պատճառով խորհրուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ:
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում, ուր այցելելու ժամանակ խորհրուդ է տրվում հիշել ռիսկի բարձր մակարդակի մասին:
Միևնույն ժամանակ Թուրքիան ու Ռուսաստանը ներառվել են երրորդ խմբում: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խորհրուդ է տալիս խուսափել այս երկրներ այցելություններից` անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով:-0-