ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հակառակորդը փետրվարի 25-ին ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը>>
Ադրբեջանական զինուժն օգտագործել է ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ:
Ըստ հաղորդագրության, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում:
Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Հաղորդմա մեջ նշվում է, որ ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն, արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:-0-