Պետդեպարտամենտը հայտնել է, թե ինչի վրա է աշխատում ղարաբաղյան հակամարտության գոտում, սակայն չի հստակեցրել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնության կասեցման հարցը
29.10.2020,
01:19
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրաժարվել է հստակեցնել՝ դիտարկո՞ւմ է արդյոք ամերիկյան կառավարությունը Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության կասեցումը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրաժարվել է մանրամասնել՝ դիտարկո՞ւմ է արդյոք ամերիկյան կառավարությունը Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության կասեցումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանը նպաստելու նպատակով:
Загружается новость ... "Лево"
«Դուք նշեցիք հրադադարի մասին: Սակայն հարցը միայն հրադադարի մեջ չէ: Մենք, իհարկե, փորձում ենք հասնել ռազմական գործողությունների և բնակավայրերի թիրախավորման դադարեցմանը: Դա, անկասկած, նախաձեռնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է ԱՄՆ-ն: Այստեղ մենք աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին և Հայաստանին հասնելու այն փուլին, երբ հակամարտությունը կարող է կարգավորվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմակաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ պատասխանելով գործակալության հարցին առցնանց ճեպազրույցի ժամանակ:
Վերջինս չի պարզաբանել, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սառեցման, ինչպես առաջարկում են մի շարք ամերիկացի օրենսդիրներ:-0-