Փաշինյանին Արցախի անունից բանակցություններ վարելու լիազորություններ փոխանցելու հարց չի քննարկվել. Մայիլյան

13.03.2019, 21:46
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի անունից բանակցություններ վարելու լիազորություններ փոխանցելու հարց Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում չի քննարկվել։
Փաշինյանին Արցախի անունից բանակցություններ վարելու լիազորություններ փոխանցելու հարց չի քննարկվել. Մայիլյան
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի անունից բանակցություններ վարելու լիազորություններ փոխանցելու հարց Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում չի քննարկվել։ Այդ մասին չորեքշաբթի ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Փաշինյանին կարող է փոխանցվել Արցախի անունից բանակցություններ վարելու մանդատ։

Загружается новость ... "Право"

«Անվտանգության խորհրդի նիստը փակ բնույթ է կրում, և չեմ կարող ասել, թե որն էր օրակարգը։ Բայց կարող եմ հաստատել, որ մանդատի փոխանցման հարց րի եղել։ Ողջույնի խոսքի ժամանակ, որը հրապարակային էր, Փաշինյանն ասել է, որ խոսելու է միայն Հայաստանի անունից»,– ասաց Մայիլյանը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին քմահաճույք կամ նախապայման չէ, այլ վկայում է ղարաբաղյան կարգավորմանը նրա մասնակցության առանցքային նշանակության մասին։ -0-