418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Միջնորդները քննադատել են ղարաբաղյան կարգավորման ձևաչափը փոխելու փորձերը

10:45
13 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածած հայտարարությունում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելու փորձերը կխոչընդոտեն գործընթացի առաջխաղացմանը։

Խոսելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվող ղարաբաղյան հակամարտության բանաձևի մասին` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող միջնորդները նախազգուշացրել են, որ առաջարկություններ են հնչում բանակցությունների և աշխատանքային խմբերի նոր ձևաչափերի ստեղծման վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբն ունի միջնորդի առաքելության բացառիկ փորձ։ Մինսկի խմնի ձևաչափն ընդունելի է բոլոր կողմերի համար և օգտվում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների վստահությունից։ Հաշվի առնելով բանակցությունների նրբությունը` ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծման փորձերը կարող են խախտել բանակցությունների գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջխաղացմանը»,– միջնորդների հայտարարությունն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձաժողովը հավանություն է տվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում» վիճելի զեկույթի նախագծին։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիյեն (Ֆրանսիա) ընդգծել են միջազգային բոլոր այն կազմակերպությունների հետ գործակցելու պատրաստակամությունը, որոնք շահագրգռված են հակամարտության արդար և կայուն կարգավորմամբ։

«Մենք ի գիտություն ենք առնում ԵԱՀԿ–ի` հակամարտության կարգավորման ջանքերը։ Մենք կիսում ենք զեկույցում արտահայտված մտահոգությունը հայ–ադրբեջանական սահմանում, ինչպես նաև շփման գծի երկայնքով լարվածության աճի հարցում։ Խորն ափսոսանք ենք արտահայտում մարդկային զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց մահվան դեպքերի կապակցությամբ»,– ասել են միջնորդները, համաձայնելով, որ «հակամարտությունը շատ երկար է տևում»։
«Կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն խաղաղ կարգավորումն արագացնելու համար»,– նշել են դիվանագետները։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս ունի, որ հանգստացրել է հայկական ԶԼՄ–ները Ղարաբաղի հարցում>>

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
19 Ապրիլի 2024
Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
10:26
19 Ապրիլի 2024
Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ