ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը

25.12.2013, 18:19
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մամուլի քարտուղար Հրանտ Ալեքսանյանը ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը:

Արտակ Բեգլարյանը վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2012թ. օգոստոսից, իսկ Հրանտ Ալեքսանյանը` մամուլի քարտուղարի պաշտոնը` 2007-ի հոկտեմբերից:

Արտակ Բեգլարյանը 6 տարեկանում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրան: Սովորել է Սալոնիկի (Հունաստան) Ալեքսանդրի անվան տեխնիկական կրթական ինստիտուտում, Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում, և ԱՄՆ «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: -0-