Ադրբեջանը 2011թ.-ին 11 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության նախարար

13.12.2011, 11:54
Ադրբեջանը 2011թ.-ին 11 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության նախարար
Ադրբեջանը 2011թ.-ին 11 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության նախարար

Ադրբեջանը 2011թ.-ին  ղարաբաղյան հակամարտության շփման գոտում շուրջ 11 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը «Ազգ» թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը նշված ժամանակահատվածում ավելի քան 57 հազար կրակ է արձակել, այդ թվում՝ վեց հազար կրակ դիպուկահար հրացաններից:

«Այս ամենը վկայում է, որ պատերազմը հակամարտության գոտում շարունակվում է, պարզապես այլ ձևաչափով: Եվ սա չհայտարարված պատերազմ է, որի ժամանակ մենք ևս զոհեր ենք ունեցել, չնայած անհամեմատ քիչ, քան հակառակորդը», - ասել է Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ ԼՂՀ ՊԲ-ն, նրա յուրաքանչյուր զինվոր 2011 թ.-ին պատվով են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:-0-