Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած մի շարք նախաձեռնությունները երկար սպասված արդյունքներ չբերեցին, երեքշաբթի Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Չնայած գովասանքի արժանի նախաձեռնությանը՝ մենք հավատում ենք, որ Մինսկի խմբի աշխատանքը պետք է ակտիվացվի հակամարտության կարգավորման գործընթացում խմբի անդամների ակտիվ մասնակցության ճանապարհով»,- ասել է նա:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացում, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում դինամիկայի զարգացման վրա ընդհանրապես: