ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում, հնարավոր է, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունվի

06.12.2011, 12:10

ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում, հնարավոր է, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունվի: 
Ինչպես հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի անդրադարձ է արվել նախօրեին Վիլնյուսում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպմանը, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեից, Ռոբերտ Բրադկեից, Իգոր Պոպովից, մասնակցեցին նաև ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 18-րդ հանդիպմանը կմասնակցեն արտաքին քաղաքական գերատեսչությունների մոտ 40 ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կազմակերպության 56 անդամ երկրներից, ինչպես նաև ԵԱՀԿ 12 գործընկեր-երկրներից և միջազգային կազմակերպություններից: Արտաքին գործերի նախարարների խորհուրդն (ԱԳՆԽ) անցկացվում է յուրաքանչյուր տարի և ԵԱՀԿ-ի կենտրոնական դիրեկտիվ և ղեկավար մարմինն է:

Նիստի հիմնական թեմաների թվում կլինեն ձգձգվող հակամարտությունները, անդրազգային սպառնալիքները, ԶԼՄ-ների ազատությունը և ԵԱՀԿ գործընկեր երկրների, այդ թվում՝ հարավային միջերկրածովյան երկրների և Աֆղանստանի հետ  ավելի ակտիվ փոխգործակցությունը: -0-