«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն ամուր տեղ է զբաղեցրել համազգային միջոցառումների շարքում. ԼՂՀ ԱԺ խոսնակ

24.11.2011, 16:51
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն ամուր տեղ է զբաղեցրել համազգային միջոցառումների շարքում. ԼՂՀ ԱԺ խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոններն ամուր տեղ են զբաղեցրել հասարակակն և համազգային միջոցառումների շարքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքերով՝ ողջ տարվա ընթացքում պետք է լիամասշտաբ նախապատրաստական աշխատանք իրականացվի, և այն, անխոս, իրականացվում է:

Ղուլյանը նշել է, որ այդ աշխատանքն իրականացվում է, մասնավորապես, սփյուռքի հայրենակիցների կողմից Ղարաբաղ այցելելու և տեղում նախագծերի ընթացքի հետ ծանոթանալու միջոցով, որոնց իրականացմանն են ուղղված նրանց միջոցները:

ԼՂՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ նրանց մոտ Ղարաբաղի համազգային նշանակության ճիշտ ընկալում է առկա, ինչի վկայությունն են Եվրոպայում և ԱՄՆ-ում տեղի ունեցած ԼՂ նախագահի հանդիպումները, որոնք կշարունակվեն նաև սփյուռքի մյուս անկյուններում, այդ թվում նաև Ռուսաստանում:

«Մենք պետք է ետ չկանգնեք մեր հռչակած սկզբունքներից, և ԼՂՀ-ի գոյության 20-ամյակը հաստատում է, որ մենք միայն մեկ կարևոր խնդիր ունենք՝ դառնալ այժմ Ղարաբաղին հուզող խնդիրների լուծման ականատեսները, և հանրապետության հեռավոր բնակավայրերի բնակիչների ջրի խնդրի լուծումը այն բանի լավագույն փաստարկն է, որ Արցախը միայնակ չէ և վայելում է Հայաստանի ու սփյուռքի մեր հայրենակիցների վստահությունը», - եզրափակել է Ղուլյանը:

Նախորդ՝ 13-րդ «Հեռուստամարաթոն 2010»-ի ընթացքում, որն անցկացվեց «Ջուրը կյանք է» կարգախոսի ներքո, հավաքվեց շուրջ 21 մլն դոլար: Միջոցներն ուղղվել են ԼՂՀ-ում ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանն ու Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրի աջակցությանը:-0-