ՀՀ-ի և ԼՂՀ-ի ԱԻՆ-ները մտադիր են խորացնել համագործակցությունը

21.10.2011, 16:34
ՀՀ-ի և ԼՂՀ-ի ԱԻՆ-ները մտադիր են խորացնել համագործակցությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:---0-