Ղարաբաղում 2011 թ.-ի սեպտեմբերին 249 երեխա է ծնվել. վիճակագրություն

06.10.2011, 19:53
Ղարաբաղում 2011 թ.-ի սեպտեմբերին 249 երեխա է ծնվել. վիճակագրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ում 2011 թ.-ի սեպտեմբերին ծնվել է 249 երեխա՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 226 նորածնի փոխարեն, հաղորդում է «Նովոստի-Արմենիաե գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությանը:

Տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին հանրապետությունում մահացել է 93 մարդ, ինչը 23-ով պակաս է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

2011 թ.-ի սեպտեմբերին ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 156 մարդ` նախորդ տարվա  նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 46 մարդով:           

Նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ում գրանցվել է 87 ամուսնություն և 14 ամուսնալուծություն՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 127 ամուսնության և 13 ամուսնալուծության դիմաց:

2011 թ.-ի սեպտեմբերին ԼՂՀ ժամանած մարդկանց թիվը հասել է 109-ի, մեկնողների թիվը կազմել է 42:-0-