ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

04.10.2011, 10:53
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի պլանային դիտարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 4-ին պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Խերդիչը (Հունգարիա), Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա) և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ'Քոնորը (Իռլանդիա): 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում կլինեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև բարձր մակարդակի ծրագրման խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը (Ռուսաստանի Դաշնություն):

ԼՂՀ իշխանությունը դիտարկման անցկացմանն աջակցելու և ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունն ապահովելու պատրաստակամություն է հայտնել:

Ղարաբաղյան կողմից առաքելությանը կուղեկցեն ԼՂՀ ՊՆ և ԱԳՆ ներկայացուցիչները:--0-