ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը 2011թ.-ի արդյունքներով ՀՆԱ-ի երկնիշ աճ է ակնկալում

13.09.2011, 15:33
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը 2011թ.-ի արդյունքներով ՀՆԱ-ի երկնիշ աճ է ակնկալում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը չի բացառում այն բանի հավանականությունը, որ 2011թ.-ի արդյունքներով Ղարաբաղի ՀՆԱ-ի աճը երկնիշ կլինի:

«Արցախի տնտեսությունը 2003թ.-ից սկսած և բացառությամբ 2010թ.-ի երկնիշ տնտեսական աճ է ապահովել: Այս տարի առաջին կիսամյակի արդյունքներով մեզ մոտ արդեն 6 տոկոս (ՀՆԱ) աճ է գրանցվել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կան բոլոր նախադրյալները երկնիշ ցուցանիշի ապահովման համար»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Եսայանը: -0-