Ղարաբաղն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են քաղծառայության ոլորտում. Բակո Սահակյան

06.08.2011, 15:30
Ղարաբաղն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են քաղծառայության ոլորտում. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի միջև ակտիվորեն համագործակցություն է հաստատվում, շաբաթ օրը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը կարևորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության  բարձրացման  տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունը: Երկուստեք կարևորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք: -0-