Բարոնուհի Քոքսի գլխավորած պատվիրակությունն ուխտագնացություն է իրականացնում Ղարաբաղում

27.07.2011, 10:21
Բարոնուհի Քոքսի գլխավորած պատվիրակությունն ուխտագնացություն է իրականացնում Ղարաբաղում
Բարոնուհի Քոքսի գլխավորած պատվիրակությունն ուխտագնացություն է իրականացնում Ղարաբաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք օտարերկրյա պետություններից ժամանած հասարակական գործիչների և ձեռներեցների պատվիրակությունն ուխտագնացություն է իրականացնում Ղարաբաղում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտից:

Խումբը գլխավորում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ղարաբաղյան շարժման առաջին իսկ տարիներից անգնահատելի ներդրում է կատարել ԼՂՀ ժողովրդի շահերի պաշտպանության գործում:

Ուխտագնացությունը սկսվել է հուլիսի 23-ին Բերդձոր շրջկենտրոնում: Ուխտագնացները կայցելեն Լիսարգոր, Այգեստան, Խնդձերիստան գյուղերը: Ակցիան կավարտվի հուլիսի 30-ին Գանձասար վանական համալիրում:
Երեքշաբթի պատվիրակության անդամներին ընդունել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:-0-