«BRIDGE ARTSAKH 2011» տնտեսական համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ստեփանակերտում

19.07.2011, 13:00
«BRIDGE ARTSAKH 2011» տնտեսական համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ստեփանակերտում
«BRIDGE ARTSAKH 2011» տնտեսական համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ստեփանակերտում

«BRIDGE ARTSAKH 2011» 3-րդ տնտեսական համաժողովը կկայանա 2011 թ. սեպտեմբերի 30-ից - հոկտեմբերի 3-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Մաստեր»  Միջազգային Ինտեգրման Աջակցության Կենտրոնից։

Համաժողովի շրջանակներում կանցկացվեն հատուկ քննարկումներ, լիագումար և սեկցիոն նիստեր: «BRIDGE ARTSAKH 2011»  3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 30-ից - հոկտեմբերի 3-ը կանցկացվի «ARTSAKH EXPO 2011»  2-րդ     առևտրա - արդյունաբերական ցուցահանդեսը:

««BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովը ևս մեկ հուսալի կամուրջ է, որը միացնում է Լեռնային Ղարաբաղը ընկերների և արտաքին աշխարհի հետ: Համաժողովի շնորհիվ գործարարներ տարբեր երկրներից հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների հետ»,- հաղորդեցին Կենտրոնից։

Համաժողովի ներկայիս ձևաչափը թույլ կտա քննարկել ակտուալ խնդիրները, նախանշել հետագա համագործակցության ուղիները, փոխանակել կարծիքներ, ծանոթանալ տարածաշրջանի զարգացման հեռանկարների, ներդրումային քաղաքականության հնարավորությունների հետ և, իհարկե, հաստատել նոր կապեր:

Համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում կհանդիպեն գործարարներ, պետական մարմինների և նախարարությունների ղեկավարներ  Հայաստանից և Արցախից, ինչպես նաև Սփյուռքի ներկայացուցիչներ:

Համաժողովի լիագումար նիստի գլխավոր թեզն է ` «Զարգացած տնտեսությունը որպես պետության զարգացման հիմք»:

Համաժողովն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո: Համաժողովի կազմակերպիչներն են  Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը և «ՄԱՍՏԵՐ» Միջազգային Ինտեգրման Աջակցության Կենտրոնը:


Համաժողովի պաշտոնական գործընկերներն է Արցախի Ներդրումային Հիմնադրամը: -0-