Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ստեփանակերտում

19.07.2011, 12:20
Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ստեփանակերտում
Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ստեփանակերտում

Հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ղարաբաղի մայրաքաղաքում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Շնորհանդեսի ընթացքում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորել է հայտնի կինոռեժիսորին 70-ամյակի կապակցությամբ և նվերներ հանձնել։
 
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած միջոցառումների շրջանակներում ցուցադրվել է Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։
Գիրքը հրատարակվել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնի շրջանակներում՝ հայտնի կինոռեժիսորի 70-ամյակի կապակցությամբ։

Ռոման Գուրգենի Բալայանը ծնվել է 1941թ.-ի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում։ 1959-1961թթ.-ին խաղացել է Ստեփանակերտի թատրոնի դերասանական կազմում։
1973թ.-ին ստեղծել է «Ռոմաշկինի էֆեկտ» իր առաջին ֆիլմը, այնուհետև նկարահանվել են «Կաշտանկա» և «Մենավոր գայլ» ֆիլմերը։

Բալայանն այնպիսի հանրահայտ ֆիլմերի հեղինակ է, ինչպիսին են «Մենավոր գայլը», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Ֆիլերը», «Թռիչքներ երազում և արթմնի», «Ինքնակամ սիրահարվածը», «Երկու լուսին, երեք արև», «Գիշերը լուսավոր է» և «Դրախտային թռչուններ» ֆիլմերը։

1987թ.-ին Բալայանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակին, «Առաջին սեր» ֆիլմն արժանացել է Նիկա-95 մրցանակին, իսկ «Գիշերը լուսավոր է» ֆիլմը՝ հայրենական կինոյի փառատոների երկու մրցանակի «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի խմբագրության և Անդրեյ Տարկովսկու անվան մրցանակների։
Բալայանն Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ -0