Ղարաբաղի Գանձասարի մենաստանը եզերող պատի երեսապատման աշխատանքները դադարեցվել են. վարչություն

14.07.2011, 13:31
Ղարաբաղի Գանձասարի մենաստանը եզերող պատի երեսապատման աշխատանքները դադարեցվել են. վարչություն
Ղարաբաղի Գանձասարի մենաստանը եզերող պատի երեսապատման աշխատանքները դադարեցվել են. վարչություն

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունը հաղորդում է XIII դարի Գանձասարի մենաստանը եզերող պատի երեսապատման աշխատանքների դադարեցման մասին՝ հաշվի առնելով բազմաթիվ փորձագիտական կարծիքները:

«Հետագա գործողությունները կորոշվեն հեղինակավոր մասնագետների եզրակացությունների հիման վրա», - նշվում է վարչության տեղեկատվության մեջ:

Գանձասար մենաստանը եզերող պատի վերականգնումը նախաձեռնվել էր ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Լևոն Հայրապետյանի կողմից և իրականացվում է նրա անձնական միջոցներով։ Տրավերտինից պատրաստված սալիկներով պատի երեսապատումն իրականացվում է նույն հանքավայրից հանվող նյութերով, որտեղից հանվել է քարը, որից կառուցվել է XIII դարի եկեղեցին:

Վերականգնման աշխատանքների նախաձեռնողները հայտարարում են, որ աշխատանքներն իրականացվում են 20-րդ դարի 80-ականների կառուցված քանդվող պատի ամրացման նպատակով և չեն խախտում ճարտարապետական համալիրի ստեղծագործական ամբողջականությունը: Աշխատանքների անցկացմանն իր համաձայնությունն է տվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: -0-