Արցախի Հանրապետության նախագահը մի շարք բուժաշխատողների պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

06.07.2011, 14:11
Արցախի Հանրապետության նախագահը մի շարք բուժաշխատողների պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվայն) պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Պետրոս Քոթանջյանին և Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացման գործում կատարած էական ներդրման համար:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Սահակյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է չորեքշաբթի:-0-