Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Արցախի համար Գերմանիայում անցկացված դրամահավաքին
26.05.2016,
19:24
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Արցախի համար Գերմանիայում կազմակերպված դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Արցախի համար Գերմանիայում կազմակերպված դրամահավաքին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ակցիայի համակազմակերպիչ, Բեռլինի համալսարաններից մեկի դոկտորանտ, արցախցի Անդրանիկ Ասլանյանը։
«Դրամահավաքը սկսվել է ապրիլյան իրադարձություններից հետո։ Խորհրդակցելով Անգլիայում և Գերմանիայում ապրող մեր ընկերների հետ` մենք որոշեցինք դրամահավաք կազմակերպել, որին միացավ նաև իր դպրոցական ընկեր Հենրիխ Մխիթարյանը»,– ասաց Ասլանյանը։
Նա նշեց, որ հավաքած գումարը գերազանցել է 90 հազար եվրոն։ Ինքը` Մխիթարյանը, 10 հազար եվրո է հատկացրել։
«Այդ միջոցներով ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա բանակի անվտանգության ապահովման համար, բացի այդ, գումարի մի մասը ծախսվել է մարդասիրական նպատակներով»,– ասաց Ասլանյանը, ավելացնելով, որ մարդասիրական օգնությաւնն արդեն Արցախում է։
«Ակցիաները կշարունակվեն, և դա Արցախին հատկացված առաջին օգնությունը չէ։ 2014 թվականին ես նկարիչների ցուցահանդես եմ կազմակերպել Բեռլինում, և դա Գերմանիայում առաջին նմանատիպ միջոցառումն էր։ Մենք կօգնենք մեր Հայրենիքին այն ամենով, ինչով կկարողանանք»,– ավելացրեց Ասլանյանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-