419.32
4.21
393.84
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայ փորձագետը նշել է Փաշինյան–Ալիև հանդիպման դրական և բացասական կողմերը

16:57
30 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է և կարելի է նշել նախօրեին կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման մի քանի դրական և բացասական կողմեր։ Այս մասին շաբաթ օրը «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը։

Մարտի 29–ին Վիեննայում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, սկզբում ընդլայնված կազմով` ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, այնուհետև կայացավ երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը, ինչից հետո երկրների առաջնորդներին կրկին միացան ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

«Պարզ է, որ խոսելով դրական կողմերի մասին` պետք է նշել պոզիտիվ մթնոլորտն ու կառուցողական երկխոսությունը։ Կողմերը ներկայացրեցին նաև կարգավորման հետ կապված իրենց դիրքորոշումներն ու ընդգծեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները փնտրելու անհրաժեշտությունը», – ասաց Մարկարովը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, նշվել է նաև համապատասխան մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, որը հետագայում կնպաստի համապատասխան փաստաթղթի կամ ձևաչափի մշակմանը, որոնք ուղղված կլինեն խաղաղության հաստատմանը։

«Կարևոր է, որ կողմերը խոսում են խաղաղության մասին, ինչի համար էլ կազմակերպվել էր այդ հանդիպումը։ Նրանք նաև հաստատել են հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունն ու երկու երկրների առաջնորդների միջև ուղիղ կապի հաստատման հնարավորությունը», – ասաց Մարկարովը։

Նա նաև նշեց, որ առանձին նշվում են մարդասիրական ոլորտում նախատեսվող միջոցառումները, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանը հատած մարդկանց փոխանակումը։

«Դրական է նաև այն փաստը, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը, և երկու երկրների ԱԳ նախարարներն ունեն բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելու համապատասխան մանդատ», – ասաց Մարկարովը։

Որպես բացասական կողմ Մարկարովը նշեց այն փաստը, որ չի բարձրացվել բանակցային սեղանին Արցախը վերադարձնելու հարցը, ինչպես նաև չեն ճշտվել բանակցային գործընթացի սկզբունքներն ու դրույթները։-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում