Հարյուրավոր մարդիկ փախստական են դարձել ԼՂՀ–ում հակամարտության սրման հետևանքով. ՄԱԿ
12.04.2016,
12:34
Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները` Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով:
Այդ մասին հայտնել է լրագրողներին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով ներկայացրել է Ժենևում տեղակայված Փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչության տվյալները (ՓԳՀՎ):
«ՓԳՀՎ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին մարտական գործողությունների հետևանքով մի քանի հարյուր մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ստիպված են եղել լքել իրենց տները», - ասել է Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վարչության տվյալներով, մարդիկ փախել են Ղարաբաղի այլ շրջաններ, ինչպես նաև Հայաստան և Ադրբեջան: Ընդ որում, ՓԳՀՎ-ն նշում է բնակչությանը հասնելու լուրջ սահմանափակումների առկայության մասին, ինչն անհնար է դարձնում տեղափոխվողների ստույգ քանակի գնահատումը:
Որոշ փախստականներ հայտնել են, որ վերջին քսան տարվա ընթացքում մի քանի անգամ ստիպված են եղել փոխել բնակության վայրը` թաքնվելով բռնությունից: «ՓԳՀՎ-ն նաև տեղեկատվություն է ստացել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ավերված տների և ենթակառուցվածքի լ, ինչպես նաև հակամարտության գոտին լքել փորձող մարդկանց տեղափոխման ազատության սահմանափակման վերաբերյալ», - նշեց գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, փախստականների գծով վարչությունը կոչ է անում հակամարտության կողմերին հարգել ներքին տեղափոխվածների իրավունքները և պաշտպանել նրանց:
ՓԳՀՎ-ի կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին աջակցություն է առաջարկվել նոր տեղափոխվածների մարդասիրական կարիքները հոգալու համար: Բացի այդ, ՄԱԿ-ը խնդրել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր դարձնեն նրանց օգնություն ցուցաբերելը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–