424.11
4.26
393.28
+18
Եղանակը Երևանում
Հայ

ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանաձև է ընդունել

23:30
19 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 19-ին 44 պատվիրակների ստորագրությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թիվ 603 գրավոր բանաձևը:

«Վստահ լինելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` միջնորդության միջազգային համաձայնեցված միակ ձևաչափի համանախագահների ջանքերին ցուցաբերվող մշտական օժանդակությունն այս հակամարտության կայուն և արդար կարգավորման համար»,- նշվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված բանաձևի տեքստում:

Փաստաթղթի հեղինակները կոչ են անում հարգել Մինսկի խմբի համանախագահների մշտական կոչերը, սատարել նրանց մանդատի և չբարդացնել շարունակվող բանակցությունները:

«Մենք կոչ ենք անում կողմերին վճռական քայլեր ձեռնարկել և անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի` 2009 թվականից սկսած նախագահների մակարդակով հինգ հայտարարություններում ամրագրված առաջարկությունների հիման վրա բանակցությունների կարգավորման հասնելու համար»,- նշվում է փաստաթղթում:

«Մենք կիսում ենք հակամարտության գոտում լարվածության բարձրացման կապակցությամբ առկա մտահոգությունը: Ծանր հրետանու, մասնավորապես, ականանետերի և հրթիռային համակարգերի կիրառումն անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Խորն ափսոսանք ենք հայտնում մարդկանց, այդ թվում` քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ»,- ընդգծվում է բանաձևում:

Հեղինակները նշում են, որ «1994 թվականի հրադադարի համաձայանգրի շուրջ վստահության և համախմբան ամրապնդման քայլերին ուղղված հրադադարի ռեժիմի և Մինսկի խմբի համանախագահների այլ առաջարկությունների խախտումների քննության մեխանիզմների ստեղծումը կնպաստի լարվածության նվազեցմանը և խաղաղ կարգավորումների անցկացման ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ