Չավուշօղլուի հայտարարությունն Արցախի վերաբերյալ համապատասխանում է թուրքական արտաքին քաղաքականության ոգուն. փորձագետ
12.10.2016,
20:28
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալթուրքական արտաքին քաղաքականության հին ու պահպանողական սյուժեների ոգով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ արվել է Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ թուրքական արտաքին քաղաքականության հին ու պահպանողական սյուժեների ոգով, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ԵԽԽՎ–ում իր ելույթում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտւվացնի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նա ավելացրել է, որ «զորքերի դուրսբերումը գոնե հինգ շրջաններից» շարունակում է քննարկվել։ Չավուշօղլուի խոսքով, եթե այդ խնդիրը լուծվի, ապա Կովկասի հարավում այլև սպառնալիք չի լինի։
«Այդ հայտարարությունում որևէ նոր բան չկա, և, համապատասխանաբար, չեմ կարծում, որ տվյալ հայտարարությունն ինչ–որ հետևանքներ կունենա»,– ասաց Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Պատասխանելով այն հարցին, թե թուրքական ԱԳՆ ղեկավարը «սպառնալիք» բառն ասելով ինչ կարող էր նկատի ունենալ, քաղաքագետը նշեց, որ դիվանագետները երբեմն խրթին են խոսում և շատ բան կարող են ենթադրել։
«Հավանաբար, այդ ասելով` նա նկատի է ունեցել հայաստանը կամ ԼՂՀ շուրջ որոշ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանային լարվածության, այդ թվում` Ռուսաստանի և Թուրքիայի բախման»,– ասաց Մինասյանը։ -0-