Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն

26.07.2017, 19:02
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում  ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ։

Առաջիկայում Արցախում կլինեն ձիթապտղի խոշոր պլանտացիաներ, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հայտնում է «Արցախպրես»–ը։

«Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն ոչ միայն տեղական բարձրակարգ ձիթայուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը»,– ասել է նախարարը:

Նա նշել է, որ գյուղատնտեսության հայեցակարգում Արցախը պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր ունի, որտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Նա հույս է հայտնել, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին, որոնք խաղողի այգիներից հետո իրենց ծավալով երկրորդ տեղում են:

Загружается новость ... "Право"

Մխոյանը նշել է նաև, որ ի տարբերություն խաղողի, նռան այգիների մշակման ուղղությամբ դրական աճ կա, հաշվի առնելով այն, որ խաղողի այգիները տարեցտարի պակասում կամ չեն զարգանում:

«Այսօր արդեն ունենք 1000 հա նռան այգի: Միայն վերջին 2 տարիների ընթացքում մոտ 300-400 հա նռան այգի է հիմնվել: Արցախում նռան այգիների զարգացման ուղղությամբ մենք իրականացվելիք ծրագիր ունենք. առաջիկա 10 տարիների ընթացքում նռան այգիները պետք է հասցնենք 5000 հա-ի»,– ասել է նախարարը:-0-